National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.09.2007
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 25-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Ավստրիայի փախստականների դաշնային գրասենյակի փաստահավաք առաքելության անդամներին:

Ալեքսանդր Նոյմուլլերը նշեց, որ այցի նպատակն է թարմացնել տեղեկատվությունը Հայաստանում քաղաքական, անվտանգության եւ մարդու իրավունքների ոլորտներում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ, ինչը հիմք կծառայի փախստականների գործերի վերաբերյալ հետագա գնահատականների, եւ, մասնավորապես, Ավստրիայում փախստականի կարգավիճակ հայցող հայաստանցիների գործերի քննումն արագացնելու համար: Նշվեց, որ ապաստան հայցելու նպատակով Ավստրիայի կառավարությանն են դիմել 120 երկրների քաղաքացիներ եւ նման փաստահավաք առաքելություն իրականացվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մյուս երկրներում: Հյուրերը հայտնեցին, որ Հայաստանում գտնվելու ընթացքում իրենք կունենան մի շարք հանդիպումներ պետական այլ մարմիններում  եւս:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները, Հայաստանի արդարադատության կառույցները, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթները: Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքին, իրավապահ մարմիններում, փաստաբանական պալատում առկա իրավիճակին, կարեւորվեց նման հանդիպումների անհրաժեշտությունն ու օգտակարությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am